«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Մենք պետք է մի քիչ սպասենք, հետո կհասկանանք, թե արդյոք Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Անձամբ ես անհամբեր սպասում եմ նրան: Միգուցե մոտ օրերս ամեն ինչ պարզվի։ Վստահ եմ, որ նրա հետ հեշտ կլինի համագործակցել, քանի որ Լեոն կարող է խաղալ գրեթե ցանկացած դիրքում»,- լեհ կենտրոնական հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca թերթը։