ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
37-ամյա պաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
ՊՍԺ-ում Ռամոսն անցկացրել է երկու մրցաշրջան։ Ակումբի կազմում անցկացրած 57 հանդիպումներում իսպանացի փորձառու պաշտպանը 5 գոլի հեղինակ է դարձել և մեկ արդյունավետ փոխանցում է կատարել: ՊՍԺ-ն շնորհակալություն է հայտնել Սերխիոյին ելույթների համար և հաջողություն մաղթել նրան ապագայում։
ՊՍԺ-ն այս մրցաշրջանի վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 3-ին սեփական հարկի տակ «Կլերմոնի» հետ: