«Ռոման» պլաններ է կազմում ամառային տրանսֆերային պատուհանի համար. Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ ակումբը պայմանագիր կնքի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ, հայտնում է լրագրող Ռահման Օսմանը սոցցանցերում:
Նշվում է, որ «Ինտերը» չի ցանկանում Լուկակուին պահել իր շարքերում, բայց միևնույն ժամանակ բելգիացին ցանկանում է շարունակել ելույթները Իտալիայում։
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Արժե ասել, որ լուրերը կապում են «Ռոմայի» ղեկավար Ժոզե Մոուրինյոյի հետ ՊՍԺ տեղափոխվելու հետ: