Չեմպիոնների Լիգայի 1999/2000 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի զույգերից մեկում միմյանց հետ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»:
Մադրիդում կայացած առաջին խաղում 0-0 հաշիվ գրանցվեց, իսկ ահա պատասխան խաղում, որը կայացավ 2000 թվականի ապրիլի 19-ին, մադրիդցիները մրցակցի հարկի տակ հաղթեցին՝ 3-2 հաշվով: Այդ խաղում դուբլ ձևակերպեց լեգենդար Ռաուլը: Իսպանացի հարձակվողին գոլային փոխանցումներից մեկը կատարեց Ֆերնանդո Ռեդոնդոն:
Հանդիպման 52-րդ րոպեին Ռեդոնդոն հարձակման ձախ թևում, անհավանական հնարքի արդյունքում անգործության մատնեց Հենինգ Բերգին, ինչից հետո Ռաուլը հաշիվը 0-3 դարձրեց:
Մադրիդցիները հետագայում նվաճեցին Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ եզրափակիչում 3-0 հաշվով առավելության հասնելով «Վալենսիայի» նկատմամբ:
Ֆերնանդո Ռեդոնդոյի հայտնի հնարքից 20 տարի է անցել:
Այն կարող ենք վերհիշել՝ անցնելով հետևյալ հղումով.
⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️ ⬇️
https://youtu.be/O-7CECdXum4?t=5