Մադրիդի «Ռեալը» միայն մեկ դեպքում կփորձի ձեռք բերել Հարի Քեյնին

Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, եթե ամռանը Կարիմ Բենզեման հեռանա թիմից, հայտնում է COPE-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը նախատեսում է բավարարվել Էժան հարձակվողի հետ պայմանագիր կնքելով, որպեսզի կարողանա աստղային ֆուտբոլիստ հրավիրել 2024 թվականին, սակայն այժմ մադրիդցիների ծրագրերը կարող են փոխվել։

Դա պայմանավորված է Բենզեմայի պոտենցիալ հեռանալուց, ով ծրագրում է մոտ ապագայում որոշում կայացնել։

Եթե ​​ֆրանսիացին որոշի հեռանալ, ապա Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակը կդառնա Քեյնի տրանսֆերը

Այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: