Չավի. «Ես կասկած չունեմ, քանի որ նա դեռ հաղթանակների քաղց ունի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտային խնդրել է թիմ վերադարձնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։

«Այո, դա ինձ համար իմաստ ունի: Չեմ կասկածում, որ եթե Մեսսին վերադառնա, նա մեզ կօգնի ֆուտբոլային առումով։ Ես այս մասին հայտնել եմ նախագահին։ Ես կասկած չունեմ, քանի որ նա դեռ հաղթանակների քաղց ունի, քանի որ նա հաղթող է, քանի որ նա առաջատար է։

Հաշվի առնելով այն, թե ինչպես ենք մենք ցանկանում խաղալ, ես չեմ կասկածում, որ նա մեզ շատ բան կտա։

Բայց դա կախված է նրանից: Դռները բաց են»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport-ը։