«Յուվենտուսը» որոշել է փոխարինող գտնել հարձակվող Դուշան Վլահովիչին:
Ըստ Tuttomercato-ի, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը թիրախավորել է «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունին, ով ներկայումս եվրոպական շատ թոփ ակումբների թիրախն է:
Նշվում է, որ «Յուվենտուսն» արդեն կապ է հաստատել «Ատալանտայի» հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Վլահովիչը ցանկանում է հաջորդ ամառ հեռանալ «ծեր սինյորայից»: Ֆուտբոլիստի ցանկությունն ամրապնդվեց այն բանից հետո, երբ նրա թիմը չկարողացավ Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» էական հետաքրքրություն է ցուցաբերում Հեյլունի նկատմամբ։ 20-ամյա Ռասմուսն այս մրցաշրջանում Ա Սերիայում 8 գոլ է խփել։