«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարծում է, որ իր համար մրցաշրջանն անհաջող ստացվեց վնասվածքների պատճառով։
«Այո, այս մրցաշրջանում կարելի էր ավելին անել: Շատ ավելին. Բայց կարծում եմ, որ իմ առաջընթացս հետաձգվեց վնասվածքի պատճառով։
Դրա պատճառով ես շատ ժամանակ բաց թողեցի»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: