«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է պայմանագրի հնարավոր երկարաձգումը.
«Գործարքը 90 տոկոսով ավարտված է: Խնդիրներ չեն լինի, կարող եմ հաստատել, որ մենք շատ, շատ մոտ ենք համագործակցությունը շարունակելուն»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 43-ամյա իսպանացին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2026 թվականի հունիսը։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նրա գլխավորությամբ կատալոնացիները ժամանակից շուտ դարձան Իսպանիայի չեմպիոն և նվաճեցին երկրի Սուպերգավաթը։