«Միլանը» մոտ է «Այնտրախտի» և Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Դաիչի Կամադային ձեռք բերելուն, հայտնում է ինսայդեր Պատրիկ Բերգերը:
26-ամյա Կամադան ամռանը կմիանա «ռոսոներիներին» ազատ գործակալի կարգավիճակով և հնգամյա պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Կամադայի աշխատանքային պայմանագիրն «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը, և ակումբը նախապես հայտարարել էր, որ ֆուտբոլիստը հեռանալու է թիմից:
Նշվում է, որ հանուն «Միլան» տեղափոխվելու Կամադան մերժել է «Ատլետիկոյի» և Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկները։
2022/23 մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։