Իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։
Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին Calciomercatoweb-ին, կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Բարելլան անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նիկոլոն միլանյան թիմի գույները պաշտպանում է 2020 թվականի սեպտեմբերից։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։