Գալիք շաբաթ ՈւԵՖԱ-ն կքննարկի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված Չեմպիոնների Լիգան վերսկսելու տարբերակները: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Տեղեկության կա, համաձայն որի՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի հետաձգված հանդիպումները տեղի կունենա օգոստոսի 7-ին և 8-ին, իսկ հաջորդ փուլի խաղերը՝ յուրաքանչյուր 3 օրը մեկ, որպեսզի եզրափակիչն անցկացվի օգոստոսի 29-ին:
Նախատեսվում է քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն անցկացնել օգոստոսի 11-ին և 12-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 14-ին և 15-ին: Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18/19-ին և 21/22-ին: