Աստղային մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ է «Ռոմայից» հեռանալուն, հայտնում է Il Messaggero-ն։
Այս պահին կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում համագործակցությունը վաղաժամկետ դադարեցնելու շուրջ։
Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի իսպանական «Սևիլիայի» դեմ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղից հետո։
Մոուրինյոն հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 31-ին։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի (Հունգարիա) մարզադաշտում։