Ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կարծում է, որ արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն զգալիորեն կբարելավի իրավիճակը «Չելսիում»։
Այսօր՝ մայիսի 29-ին, հայտնի է դարձել Պոչետինոյի՝ «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
«Ինձ դուր է գալիս Պոչետինոն. Նրա, ինչպես նաև կազմի մաքրման և միավորային ուժեղացման շնորհիվ «Չելսին» կարող է հաջորդ մրցաշրջանում խաղալ բարձր մակարդակով։
Մաուրիսիոն չէր մարզի թիմ, որը լավ ներուժ չունի: Նա նմանատիպ աշխատանք է կատարել «Թոթենհեմի» հետ։ Պոչետինոն թիմին կայունություն կհաղորդի»,- ասել է Նևիլը: