Ալֆոնսո Դեյվիսի գործակալ. ««Բավարիայում» քաոս է տիրում»

Գործակալ Նեդալ Հուոզեն, ով ներկայացնում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի շահերը, խոսել է մյունխենյան ակումբում տիրող իրավիճակի մասին.

«Բավարիայում» քաոս է տիրում. Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում և ում հետ ենք խոսելու: Թվում է, թե չափազանց մեծ անկայունություն և անորոշություն կա ակումբում»,- Հոուզեի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ալֆոնսո Դևիսը 2022/2023 մրցաշրջանում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։