«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին հաստատել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է թիմից։
«Երբեմն դուք բաժանվում եք չափից շատ սիրո պատճառով: Ես չեմ մնա, ես գնում եմ։ Չեմ փոխի միտքս։
Մի քանի շաբաթ առաջ ակումբին ասացի, որ ինձ մեկ տարվա արձակուրդ է պետք: Ես այլ ակումբում չեմ աշխատի. Տարվա ընթացքում կհանգստանամ»,- ասել է մասնագետը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետտին որոշել է հեռանալ թիմից ակումբի նախագահ Դե Լաուրենտիսի հետ վիճաբանությունից հետո։
Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։