Չավին ու «Բարսելոնան» կշարունակեն համագործակցությունը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսայի» և 43-ամյա իսպանացի մասնագետի բանակցությունները վերջին շաբաթների ընթացքում մեծ առաջընթաց են գրանցել։

Կողմերը պետք է լուծեն մի քանի մանր հարցեր, վերջնական որոշումը կկայացվի մոտ օրերս։

Սպասվում է, որ Չավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Նոր համաձայնագիրը կհաշվարկվի մինչև 2026 թվականի հունիսը։

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նրա գլխավորությամբ կատալոնացիները ժամանակից շուտ դարձան Իսպանիայի չեմպիոն և նվաճեցին երկրի Սուպերգավաթը։