«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների հարցման արդյունքում ստացել է ձայների 61 տոկոսը։ Նա դարձավ երկրորդ բրազիլացին Վիլիանից հետո 2016 թվականին, ով ճանաչվեց «Չելսիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մրցաշրջանում Սիլվան ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։