Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարությունը 35-ամյա ֆրանսիացուն առաջարկում է պայմանագիր տեղի ակումբներից մեկի հետ երկու մրցաշրջանով՝ 200 մլն եվրո աշխատավարձով։
Բացի այդ, հարձակվողը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և Եգիպտոսի 2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու համատեղ հայտի դեսպանը։
Այս մրցաշրջանում Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։