«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա սերբին հավակնում է «Լիվերպուլը», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 26 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: