«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս ամառ կհեռանա իր պաշտոնից, հայտնում է Il Messaggero-ն։
Այս պահին ակումբն ու պորտուգալացու ներկայացուցիչները բանակցում են, սակայն, ամենայն հավանականությամբ, Մոուրինյոն, կհեռանա «Ռոմայից»:
Մարզչի պաշտոնական որոշումը հայտնի կդառնա Եվրոպայի Լիգայի եզրափակչից հետո, որտեղ «Ռոման» կմրցի «Սևիլիայի» հետ։