«Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր լիգայի եզրափակիչ տուրի հանդիպումից հետո կիսվել է իր մտքերով։
«Կարծում եմ, որ մենք պետք է հաղթեինք այսօր, բայց «Նյուքասլը» շատ վտանգավոր մրցակից է, որը կարող է պատժել: Հաճելի էր հրաժեշտ տալ երկրպագուներին, ես իսկապես գնահատում եմ նրանց։ Բոլորը հասկանում են, թե ինչ ծանր վիճակում էինք, երբ ես եկա։
Մենք ցանկալի արդյունքների չենք հասել, սա է իրականությունը։ Ես կապ եմ պահելու ակումբի հետ և դեռ շատ անգամներ կվերադառնամ»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Նշենք, որ «Չելսին» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Նյուքասլին»՝ խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։