«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան»:
Այս մրցաշրջանում Նևեշը անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։