Հայտնի է, թե որտեղ կշարունակի իր կարիերան Դեկլան Ռայսը

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 115 միլիոն եվրո։

Անձամբ ֆուտբոլիստը, համաձայնում է տեղափոխվել «Արսենալ», կողմերը շարունակում են բանակցությունները։ 24-ամյա անգլիացին «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում Ռայսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։