«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ եզրային հարձակվողը կերկարաձգի պայմանագիրը մինչև 2028 թվականը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում 22-ամյա Կվարացխելիան նեապոլցիների կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։