ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն ծանր վիճակում է ձիուց ընկնելուց հետո, հայտնում է Cope-ը:
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա դարպասապահի մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյունազեղում։ Նա գտնվում է Սևիլիայի հիվանդանոցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիկոն Իսպանիայում հանգստյան օրերին ընկել է ձիուց։ Դարպասապահը գլխի վնասվածք է ստացել և բժշկական ուղղաթիռով շտապ տեղափոխվել հիվանդանոց։