Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է Դեյլի Բլինդի ապագայի մասին

Հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մյունխենի «Բավարիան»:

Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա պաշտպանը գերմանական գրանդին միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նրա աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամսվա վերջ։

Բլինդը Բունդեսլիգայում այս մրցաշրջանում չորս հանդիպում է անցկացրել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է վերադառնալ «Այաքս»։