ՊՍԺ-ի հարձակման գծի առաջատար Կիլիան Մբապպեն խոսել է թիմի վաղաժամ չեմպիոնության մասին Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։
Ֆրանսիայի չեմպիոններ. 11-րդ տիտղոս. Տիկնայք և պարոնայք, ՊՍԺ-ն Ֆրանսիայի ամենամեծ ակումբն է»,- սոցցանցում գրել է 24-ամյա հարձակվողը։
Հիշեցնենք, որ Մբապեն մայրաքաղաքային թիմում է հանդես գալիս 2018 թվականից։
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։