«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների Լիգայի առաջիկա եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպման մասին.
Լուկակուն մեկնարկային կազմում կլինի՞ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում. Տեսնենք՝ դեռ երկու շաբաթ կա։ Մենք կկատարենք մեր ընտրությունը, հանուն թիմի բարօրության։
Վերջին շաբաթների ընթացքում ռոտացիան շատ էր, քանի որ անհրաժեշտ էր խաղալ երեք օրը մեկ։
Մենք բոլորս գիտենք, որ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենաուժեղ թիմն է, նրանք ֆավորիտ են, բայց մենք ամեն ինչ արեցինք այստեղ հասնելու համար, և ամեն ինչ կանենք այդ գիշեր»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։