Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոյեսը խոսել է Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում իր փոխարինման մասին։
Բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ և փոխարինվեց հանդիպման 81-րդ րոպեին։
«Ես մի փոքր բարկացած եմ Կառլո Անչելոտտիի վրա, քանի որ ցանկանում էի ևս մեկ գոլ խփել և հեթ-տրիկ հեղինակ դառնալ:
Այնուամենայնիվ, ամեն ինչ լավ է, մարզիչն ասել է, որ դա արվել է վերջնական հաղթանակի համար»,- ասել է վինգերը:
Լա Լիգայի վերջին տուրից առաջ Մադրիդի «Ռեալը» 77 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում։