Նասեր Ալ-Խելաիֆի. «Սա պատմական պահ է մեր ակումբի համար»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Լիգա 1-ում թիմի չեմպիոնության մասին.

«Սա պատմական պահ է մեր ակումբի համար. Չեմպիոնական 11-րդ տիտղոսը պարգև է մեր կատարած քրտնաջան աշխատանքի համար։

Պատմության մեջ մտնելն ու «Սենտ Էթյենին» շրջանցելը հպարտության առարկա է:

Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց ջանքերը ներդրեցին այս հարցում:

Հեշտ չէր, բայց մենք կարողացանք դա անել»,-ասել է նախագահը: