ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կրկնեց «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Դանի Ալվեսի ռեկորդը՝ ֆուտբոլում նվաճած թիմային գավաթների քանակով:
Մայիսի 27-ին ՊՍԺ-ն Մեսսիի գոլի շնորհիվ Լիգա 1-ի 37-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրի» (1:1) հետ և ռեկորդային 11-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
Մեսսիի համար այս գավաթը 43-րդն էր կարիերայում։ Այս ցուցանիշով արգենտինացին հավասարվեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշին, ով համարվում էր պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ այս պահին Ալվեշը բռնաբարության գործով կալանքի տակ է։