«Լայպցիգի» վինգեր Քրիստոֆեր Նկունկուն կլքի գերմանական ակումբը։ 25-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Նկունկուն շուտով կդառնա Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ։
Այս տրանսֆերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ստորագրվել են անցյալ տարվա դեկտեմբերին։ Այնուհետեւ Նկունկուն բուժզննում է անցել։
Գործարքի արժեքը դեռ հայտնի չէ։ Ըստ Transfermarkt-ի, ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո:
Նկունկուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: