«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մնալ ակումբում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հարձակվողի վարձակալության պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է ամռանը, և նա պետք է վերադառնա «Չելսի», սակայն ամձամբ՝ Լուկակուն, դա չի ցանկանում։
Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է կրճատել աշխատավարձը, որն այժմ կազմում է 11 միլիոն եվրո, որպեսզի հաջորդ մրցաշրջանում մնա «Ինտերում»:
Ակումբները Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո կքննարկեն Լուկակուի վարձակալության հարցը։