Այս ցուցանիշով Էրլինգ Հոլանդը միակն է ԱՊԼ-ի պատմության մեջ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հիանալի մրցաշրջան է անցկացնում ԱՊԼ-ում:

22-ամյա նորվեգացին արժանացել է միանգամից երկու մրցանակի՝ նա ճանաչվել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբլիստ և Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Squawka-ի լրագրողները հայտնում, որ Հոլանդը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում կարողացավ նվաճել այս երկու մրցանակները միաժամանակ։

Պրեմիեր Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Էրլինգ Հալանդը խփել է 36 գոլ և սահմանել ռմբարկուների նոր ռեկորդ։