Օլիվեր Կանը և Հասան Սալիհամիջիչը հեռացան Մյունխենի «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը և մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը լքել են պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կանին կփոխարինի 55-ամյա Յան-Քրիստիան Դրիսենը, ով «Բավարիայում» զբաղեցնում էր ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Թե ով կփոխարինի Սալիհամիջիչին, դեռ հայտնի չէ։

Այսօր՝ մայիսի 27-ին, «Բավարիան» մրցաշրջանի վերջում նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ վերջին տուրում 2:1 հաշվով հաղթելով «Քյոլնին»: