Չավի. «Իհարկե, մենք կկարոտենք Բուսկետսին և Ալբային»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի հեռանալը մրցաշրջանի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ ակումբի ավագն ու փոխավագը կլքեն ակումբը ազատ գործակալի կարգավիճակով։

«Իհարկե, մենք կկարոտենք Բուսկետսին և Ալբային: Նրանք օրինակելի են եղել մեր թիմի ֆոտբլիստների համար։

Այնուամենայնիվ, դերերը փոխվում են ժամանակի ընթացքում: Այժմ մյուսները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին: