Ամիր Ռահմանին նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ

«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Ամիր Ռահմանին նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ։

29-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2027 թվականի հունիսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, պայմանագիրը նախատեսում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։

Ամիր Ռահմանին նեապոլցիների շարքերը համալրել է 2020 թվականին՝ «Վերոնայից» տեղափոխվելով 14,2 միլիոն եվրոյի դիմաց։

Ընդհանուր առմամբ, կենտրոնական պաշտպանը 95 խաղ է անկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում: