Ֆերան Տորեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը կարող է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ», հայտնում է Football Transfers-ը:

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ակտիվ բանակցությունների մեջ է ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Իսպանացին նախկինում հանդես է եկել Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2020-ից 2022 թվականներին:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում 23-ամյա Ֆերանը կատալոնացիների կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt պորտալի համաձայն գնահատվում է 30 մլն եվրո։