Իլկայ Գյունդողանը դեռ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դեռ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ հնարավոր տրանսֆերի շուրջ, հայտնում է As-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթին» ֆուտբոլիստին մեկ տարով նոր պայմանագիր է առաջարկել, սակայն ֆուտբոլիստին նման պայմանները չեն բավարարել։ Նա երկարաժամկետ գործարք է ցանկանում, ուստի այլ տարբերակներ է փնտրում:

Գյունդողանը կատալոնացիներից երեք տարվա պայմանագիր է խնդրում։ «Բարսելոնան» դրական է վերաբերվում կիսապաշտպանի տրանսֆերին։

Այս մրցաշրջանում 32-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: