ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտիի գործակալ Ռաֆայել Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի՝ Իտալիա վերադառնալու ցանկության մասին.
«Ֆուտբոլիստը մտածում է տուն վերադառնալու մասին։ Նա միշտ ցանկանում էր վերադառնալ։ Չեմ կարող դա բացառել:
Վերատտին կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։ ՊՍԺ-ն պետք է ավարտի առաջնությունը, իսկ հետո կտեսնենք»,- ասել է Պիմենտան Calciomercato-ին տված հարցազրույցում։
Նախկինում Վերատտին Իտալիայի առաջնությունում հանդես է եկել «Պեսկարայում» (2008-2012 թթ.)։