Միխայլո Մուդրիկի տրանսֆերը հայտնվել է ԱՊԼ-ի վատագույն տրանսֆերների տասնյակում

Ուկրաինացի կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյորից» «Չելսի» ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի վատագույն տրանսֆերների տասնյակում՝ հայտնում է Goal-ը։

Հիշեցնենք, որ 22-ամյա ուկրաինացին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ձմռանը 100 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 14 խաղում կիսապաշտպանը երկու գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում:

Պրեմիեր Լիգայի վատագույն տրանսֆերների ցուցակը գլխավորել է հարձակվող Ռիչարլիսոնի տեղափոխությունը «Էվերթոնից» «Թոթենհեմ» 58 միլիոն եվրոյի դիմաց։

Երկրորդ տեղում Մարկ Կուկուրելայի տեղափոխությունն էր «Բրայթոնից» «Չելսի» (65,3 մլն․ եվրո), իսկ Քելվին Ֆիլիպսը «Լիդսից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը երրորդն է (49 մլն․ եվր):