«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը հայտարարել է, որ չի խաղա «Նյուքասլի» դեմ Պրեմիեր Լիգայի վերջին տուրում և խոսել է հաջորդ մրցաշրջանի սպասելիքներով։
«Վստահ եմ, որ դուք տեսել եք լուրերը: Չեմ կարողանա մասնակցել մրցաշրջանի վերջին հանդիպմանը։ Սա հարված է ինձ համար։ Ցավում եմ, որ այս մրցաշրջանը չանցավ այնպես, ինչպես բոլորս ուզում էինք: Հաջորդ մրցաշրջանում ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբևէ, և մենք նորից կպայքարենք գավաթների համար»,- գրել է Ջեյմսը սոցցանցում։
«Չելսին» 37 տուրից հետո 43 միավորով 12-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում: Մրցաշրջանի վերջին խաղում լոնդոնցիները տանը կխաղան «Նյուքասլի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 28-ին։