«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչ կազմ է նախատեսում հանդես գալ Պրեմիեր Լիգայի «Բրենտֆորդի» վերջին տուրի հանդիպման համար։
«Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են իրենց զգում ֆուտբոլիստները: Մենք ռիսկի չենք դիմի։ Կընտրենք կազմը՝ ցանկանալով հաղթել։ Մենք ցանկանում ենք հնարավորինս ուժեղ խաղալ։ Ով պատրաստ կլինի, նա կհայտնվի մեկնարկային կազմում»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին։