Լուիշ Ֆիգուն նշել է աշխարհի լավագույն երկու ակումբներին

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նշել է, թե որ ակումբներն են իր կարծիքով լավագույնն աշխարհում։

«Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի լավագույն երկու ակումբներն են։ Նրանք ունեն համաշխարհային հեղինակություն և մեծ հետևորդներ: Ինձ բախտ է վիճակվել խաղալ երկու թիմերում էլ»,- Ֆիգուի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ պորտուգալացին «Բարսելոնայում» խաղացել է 1995-ից 2000 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ռեալ» և այնտեղ խաղացել է 2000-2005 թվականներին։