ՊՍԺ-ն և «Չելսին» կբախվեն տրանսֆերային շուկայում

«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ուրուգվայցու համար ՊՍԺի դեմ պայքարին միացել է «Չելսին»։ Հաղորդվում էր, որ փարիզեցիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 60 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: