Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն սկսել է խոսել Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալքը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» ցանկանում է անվճար տրանսֆերով ձեռք բերել Ռաբիոյին: Ֆուտբոլիստի մայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, «Բավարիայից» տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում։
Հաղորդվում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դեմ չէ ֆուտբոլիստի տեղափոխությանը, ում հետ նախկինում աշխատել է ՊՍԺ-ում։ 28-ամյա Ռաբիոյի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում նա թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։