«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին ձեռքին դաջվածք է արել՝ ի պատիվ իր թիմի Ա Սերիայի չեմպիոնության։
64-ամյա մասնագետը «Նապոլիի» զինանշանը և Իտալիայի դրոշը դաջվածք է արել 3 համարով նախաբազուկին:
Նշենք, որ «Նապոլին» իր պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: