«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ Տուխելը վստահ է, որ սերբ հարձակվողը համապատասխանում է «Բավարիային», սակայն մյունխենցիների ղեկավարությունը կասկածում է Վլահովիչի թեկնածությանը:
23-ամյա հարձակվողը «Յուվենտուսում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից։
Այս մրցաշրջանում սերբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: