Վալենսիայի դատարանը հետաքննություն է սկսել երեք անձանց նկատմամբ, ովքեր ռասիստական վիրավորանքներ են հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին, ասվում է թագավորության դատական համակարգի մամուլի հաղորդագրության մեջ։ Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվողը ցուցմունք կտա տեսահոլովակով։
Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրում արտագնա խաղում պարտվեց «Վալենսիային» (0:1): Հանդիպման ընթացքում Վինիսիուսը բազմիցս ենթարկվել է տանտերերի երկրպագուների ռասիստական վիրավորանքների։
Այդ ամենի պատճառով հանդիպումն ընդհատվեց երկրորդ խաղակեսում։ Խաղից հետո բրազիլացին քննադատել է Լա Լիգային ռասիզմի համար, իսկ Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել դատախազություն՝ կապված իր ֆուտբոլիստի վիրավորանքների հետ։
Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ միջադեպից հետո ձերբակալվել են «Վալենսիայի» երեք երկրպագուներ։